Միացեք մեզ

Հաճախորդների սպասարկման մասնագետ



Ընդհանուր և մասնագիտական ֆրանսերենի, քննությունների նախապատրաստական դասերի մասով


  • Հաճախորդների սպասարկում տեղում և հեռախոսով, էլ. փոստով (հայերենով, ֆրանսերենով, երբեմն նաև ռուսերենով կամ անգլերենով)

  • Նախնական թեստավորման կազմակերպում, խորհրդատվություն և գրանցում դասերին

  • Խմբերի վերջնական գրանցում , խմբերի կազմում

  • Սովորողների հետ պայամանագրերի կնքում

  • Ներքին տեղեկատվության տրամադրում սովորողներին (դասաժամերի փոփոխություններ, բացակաների վերահսկում և այն)

  • Վճարումների վերահսկում  

  • Սովորողների տվյալների գրանցում,  արխիվացում hanaf ծրագրում և վիճակագրական տվյալների ամփոփում ու ներկայացում տնօրինությանը

  • Դժվարություններ ունեցողների համար անվճար խորհրդատվության  կազմակերպում

  • Վկայականների տրամադրում

  • Լսարանների պլանավորում

  • Դասատուների կողմից օգտագործվող լրացուցիչ ուսումնական նյութերի պատճենահանման կազմակերպում

  • Ուսումնական նյութերի հանձնում և ընդունում դասատուներից


  • Քննությունների մասով

  • Խորհրդատվություն և գրանցում

  • Քննությունների անցկացման համար ցուցակների պատրաստում

  • Քննություն հանձնողներին ծանուցում հեռախոսով և էլ. փոստով քննության սկզբի և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու մասին  

  • Քննության արդյունքների մասին ծանուցում հեռախոսով և էլ. փոստով

  • Վկայականների տրամադրում  


  • Հաշվապահության մասով

  • Հաշիվ ապրանքագիր դուրս գրելու համար տեղեկատվության տրամադրում հաշվապահին և հաճախորդին

  • Դասատուների և ադմինիստրացիայի ամսական տաբելների կազմում

  • Վճարումների ստուգում հաշվապահի հետ

  • Պաշտոնական ձևաթղթերի կազմում (պայմանագրի, վկայական, համաձայնագիր) անհատների ինչպես նաև կազմակերպությունների հետ  



Այլ գործառույթներ՝ ելնելով տնօրինության պահանջներից…


Պահանջվող հմտություններ՝

  • Լեզուների լավ իմացություն (ֆրանսերեն և հայերեն՝ պարտադիր, անգլերեն և ռուսերեն՝ ցանկալի)
  • Աշխատանքային փորձը ցանկալի է
  • Կարգապահություն,ճշտապահություն և բարյացակամություն
  • Միջանձնային հմտություններ. հաճախորդին լսելու,հասկանալու և ուղղորդելու կարողություն, համբերություն և թիմում աշխատելու պատրաստակամություն


Դիմելու ընթացակարգը.

Ուղարկեք ձեր ինքնակենսագրականը և մոտիվացիոն նամակը հետևյալ էլ. հասցեին.

communication@alliancefr.am

Աշխատանքի սկիզբը   01.09.2017

Աշխատանքային ժամերը 10:00-19:00

Դիմելու վերջնաժամկետը   15.08.2017

subscribe newsletter