Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ
Հայաստանի
Ալիանս Ֆրանսեզը հիմնադրվել է 2003թ.-ի ապրիլի 2-ին: Կառույցի հիմնական անձնակազմը,
լինելով մեծամասամբ «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցացիայի» անդամները, ֆրանսերենի տարածումն և ուսուցումը դարձրին նորաստեղծ Ալիանսի առաքելությունը:
Այժմ
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը ունի 10 ուսուցիչ, որոնք բոլորն էլ ունեն ֆրանսիական
կրթություն, շարունակական վերապատրաստումներ են անցնում ֆրանսերենը որպես օտար լեզու
դասավանդման ոլորտում և հետևում են դասավանդման բոլոր նորարարություններին:
Հայաստանի
Ալիանս Ֆրանսեզը գործում է 4 հիմնական ոլորտում.
- Դասավանդում և
ֆրանսերեն լեզվի միջազգային քննությունների միակ քննական կենտրոնը Հայաստանում. Կազմակերպությունըառաջարկումէբոլորտարիքայինխմբերի` երեխաներ, դպրոցականներ, սովորողներ, աշխատողներ, թոշակառուներև տարբեր մասնագիտություններ ունեցողների նպատակներին և լեզվի իմացության մակարդակին համապատասխան դասընթացներ:
Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը
հանդիսանում է DELF/DALF, TCF և TEF ֆրանսերեն լեզվի միջազգային քննությունների
միակ քննական կենտրոնը Հայաստանում: Հիմնադրման
օրվանից ի վեր Ալիանս Ֆրանսեզն մասնավորապես համագործակցում է Հայաստանում Ֆրանսիական
համալսարանի հետ: Այս համագործակցության արդյունքում Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը
հանդիսանում է արտաքին գնահատող՝ ստուգելով երկրորդ կուրսի ուսանողների ֆրանսերեն
լեզվի իմացության մակարդակը երրորդ կուրս փոխադրվելու համար:
- Դասավանդողների
վերապատրաստում. կազմակերպվում են սեմինարներ դպրոցների և բարձրագույն ուսումնական
հաստատությունների ֆրանսերեն դասավանդողների համար՝ սերտորեն համագործակցելով
Հայաստանի Կրթության և գիտության նախարարության հետ
- Ինստիտուցիոնալ հարաբերություններ. Կազմակերպվում են ֆրանսերենի
դասընթացներ ՀՀ նախարարությունների և պետական այլ կառույցների աշխատակիցների համար:
2010-ից ի վեր, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի
Արտաքին գործերի նախարարության միջև ստորագրված հուշագրի արդյունքում
յուրաքանչյուր տարի 75 պետական պաշտոնյա դիվանագիտական ֆրանսերենի դասընթաց
են անցնում Հայաստանի Ալիանս Ֆրանսեզում
- Ֆրանսիական
մշակույթի տարածում. իրականացվում է գրադարանի և իհարկե
մշակութային միջոցառումների կազմակերպման միջոցով ինչպես Հայաստանի Ալիանս
Ֆրասեզի տարածքում, այնպես էլ տեղական /այլ կառույցների հետ համագործակցելով: