Ալիանս ֆրանսեզը հիմնադրվել է 1883թ. այնպիսի հայտնի մարդկանց աջակցությամբ, ինչպիսիք են Ժյուլ Վեռնը, Էռնեստ Ռենանը և Լուի Պաստյորը: Հիմնադրման ժամանակ ընկերության հիմնական նպատակը եղել է ֆրանսերենի տարածմամբ ապահովել Ֆրանսիայի ազդեցությունը գաղութներում և այլ երկրներում:
Ժամանակի ընթացքում Ալիանս Ֆրանսեզը շատ արագ զարգացավ և տարածվեց ամբողջ աշխարհում: Ներկայումս Ալիանս Ֆրանսեզի նպատակը տարբեր երկրներում ֆրանսիական մշակույթը և ֆրանսերեն լեզուն պատշաճ կերպով ներկայացնելն է, ինչպես նաև այդ երկրների մշակույթների առաջընթացին նպաստելը:
Ալիանս Ֆրանսեզն ապահովում է ֆրանսերենի դասավանդում և Ֆրանսիայի Կրթության նախարարության դիպլոմների հանձնում:
Կազմակերպությունը ծավալում է մշակութային գործունեություն՝ կազմակերպելով բանավեճեր, սեմինարներ, հանդիպումներ և այլն:
Ալիանս Ֆրանսեզ-ները հաճախ հիմնվում են տվյալ երկրի նախաձեռնությամբ և հեշտությամբ ինտեգրվում են նրա հասարակական կյանքին:
2013թ. տվյալների համաձայն Ալիանս Ֆրանսեզն ունի.
Բացի ֆրանսերեն լեզվի դասավանդման իր առաքելությունից Ալիանս Ֆրանսեզը նպատակ ունի նաև ամրապնդել Ֆրանսիայի և մյուս երկրների միջև մշակութային համագործակցությունը և դիվանագիտական հարաբերությունները: Այսպիսով ՝ Ալիանս Ֆրանսեզ-ները զարգացնում են մշակութային փոխանակման ծրագրեր կինոյի, կերպարվեստի, երաժշտության, պարի և թատրոնի բնագավառներում:
Ալիանս Ֆրանսեզի հիմնական դերն է Ֆրանսիայի և ֆրանկոֆոն երկրների միջև հաստատել, պահպանել և ամրապնդել մշակութային կապեր, որոնք կհեշտացնեն երկու երկրների միջև փոխըմբռնումը:
subscribe newsletter